Facebook-ում «Ընկերներ»-ի նոր նշանը համապատասխան է գենդերային հավասարության սկզբունքներին: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նորացված նշանում կինը կանգնած է տղամարդու առջև, այնինչ նախկինում տղամարդն ուսով փակում էր կնոջ ուրվագիծը: Փոփոխվել են նաև նրանց սանրվածքները:
Նոր կոճակը մշակած դիզայներ Քեյթլին Ուինները մտահոգվել է, թե գործընկերները հավանության չեն արժանացնի իր աշխատանքը, սակայն նոր նշանները սկսել են աստիճանաբար փոխարինել հներին:
![]()











































