Գիտնականները պարզել են, որ վերջին 60 տարում աշխարհում ծովային թռչունների քանակը կրճատվել է 70%-ով, որը կազմում է 230 միլիոն թռչուն: Հետազոտությունը հրատարակվել է PLоS ONE. ամսագրում:
Կենսաբանները հաստատում են, որ թռչունները հիմնականում սատկում են բնապահպանական իրավիճակից և կենդանիների բնական միջավայրին մարդու մշտական միջամտությունից:
Գիտնականները տարբեր երկրների կառավարություններին կոչ են անում ուշադրություն դարձնել այս խնդրի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ծովային թռչունների քանակը պահպանելու համար:








































