Մենք չենք պատրաստվում մասնակիցը լինել մի գործընթացի, որը անպատասխանատու է ու հղի անկանխատեսելի հետևանքներով, այդ թվում` նոր լարվածությամբ»,-այսօր անդրադառնալով ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Իմ տեսանկյունից ամենակարևոր հարցը 1416 բանաձևի կատարման ընթացքի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն էր, ԼՂ հարցով ենթահանձնաժողովի մասին է խոսքը,. այս նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել»,- հայտարարեց նա:
Վերջինս նաև ասաց, որ թեև ենթահանձնաժողովը նիստ չի գումարել, սակայն ինքը հանդիպել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջորդի Կ.Կոստայի հետ և ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը, որը մնացել է անփոփոխ. «Մեր դիրքորոշումը ներկայացրել եմ ավելի մանրամասն և դրանով մեր քննարկումներն ավարտվել են, նոր գործողություն դրա հետ կապված չի եղել»,- ասաց նա