Ռեյշի սունկը համարվում է աղանդեր և սուպերմթերք չինական խոհանոցում, սակայն մինչև հիմա հայտնի չէր ավելորդ քաշի դեմ պայքարելու դրա հատկության մասին՝ հայտնում է Kedem-ը:
Միայն այս տարի է թայվանցի գիտնականների խումբը եկել այն եզրակացության, որ ռեյշի սունկը նյութեր է պարունակում, որոնք չեզոքացնում են բորբոքումները, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը և սխալ սնվելու հետ կապված այլ վտանգներ: Այդ սնկի օգտագործումը աղիների միկրոֆլորան այնպես է փոխում, որ օրգանիզմը սկսում է ինքնուրույն կարգավորել յուրացված և պահեստավորված ճարպերի քանակը և հանում է ավելորդ նյութերը:
Սնկի այդ հատկությունը ստուգվել է մկների վրա, որոնց տվել են ճարպերի բարձր պարունակությամբ անառողջ սնունդ: Արդյունքում 2 ամիս հետո կենդանիների խումբը, որոնք ուտելիքի հետ սնկի էքստրակտ են ստացել, աննշան գիրացել է: Հետազոտողները վստահ են, որ մարդկանց վրա ևս սունկն այդպիսի ազդեցություն կունենա, միայն պետք է ճիշտ չափաբաժին ընտրել:











































