Ֆրանսիացի ոստիկաններին թույլատրել են մորուք պահել և դաջվածքներ անել՝ նման հնարավորության մասին ակտիվ քննարկումներից երկու տարի անց։ Այս մասին ասվում է Force Ouvriere արհմիության կոմյունիկեում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
1974 թվականից ի վեր արգելող օրենք է գործել։ Բացառություն են եղել բժշկական ցուցումով մորուքներ պահելու դեպքերը։
Թույլտվությանը զուգահեռ առաջ են քաշվում որոշակի պահանջներ։ Մորուքը պետք է լինի խնամված, իսկ մարմնին արված գրությունները չպետք է լինեն ռասիստական, քաղաքական, քսենոֆոբիական և կրոնական։











































