Հռոմի պապը դարձել է տեսախաղի հերոս։ Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։
Երբ պապը իր «պապամոբիլով» շրջում է, նա ժպտում է ու ձեռքով անում, սակայն տեսախաղում նա մեքենայով փորձություններ է հաղթահարում։
Papa Road խաղը մի խումբ երիտասարդ պարագվայցիների մտահղացումն է, քանի որ պապը շուտով պատրաստվում է Պարագվայ այցելել Հարավային Ամերիկա կատարած ուղևորության շրջանակում։
Խաղը համացանցում հասանելի է անվճար։
Երբ պապը որևէ արգելքի է բախվում, հայտնվում է Պարագվայի նախագահի դեմքը՝ «Առա´ջ շարժվիր» կոչով։











































