Կապիտալի շարժի վերահսկողությունը և բանկերի փակվելը հանգեցրել են հունական տնտեսության հեռանկարների կանխատեսման վատացման այս տարվա համար և, հետևաբար, առաջիկա տարիներին: Սրա հետ կապված՝ Հունաստանի կառավարությունը ստիպված կլինի բարեփոխումներ կտարել, որոնք պետք է 12 մլրդ եվրո տնտեսեն կամ տան բյուջե՝ նախկինում անհրաժեշտ 8 մլրդի փոխարեն: Այս մասին գրում է «Կատիմերինի» թերթը:
Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը հայտարարում էր, որ այլևս չի կարող կոշտ տնտեսման քաղաքականություն իրականացնել երկրում, րոտեղ միլիոնավոր աղքատներ և գործազուրկներ կան: Այդ քաղաքականության շարունակության դեմ է արտահայտվել հույների 61%-ը հանրաքվեի ժամանակ:
«Գնահատականների մեծ մասի համաձայն՝ 2015 թ. տնտեսության 0,5%-ով աճի փոխարեն՝ մոտ 3%-ի անկում է սպասվում, իսկ եթե չկարգավորվի իրավիճակը բանկային համակարգում, այն կարող է ավելի շատլինել: Այդպիսի զարգացումը տանում է այս տարի ՀՆԱ-ի 1%, 2%-ի՝ 2016 թ., 3%-ի՝ 2017 թ., 3,5%-ի՝ 2018 թ. առաջնային հավելաճի հասնելու համար լրացուցիչ միջոցների ընդունման անհրաժեշտության: Այդ կոնտեքստում 8 մլրդ եվրո ծավալով միջոցները, որոնք Հունաստանը նեկայացրել է 2015 և 2016 թթ. համար, պետք է ավելանան մոտ տարեկան 2 մլրդ եվրոյով, այսինքն՝ երկամյա շրջանի ընդհանուր 12 մլրդ եվրո ծավալով»,- գրում է պարբերականը:
Այնուամենայնիվ, վերջնական թվեր առայժմ չկան, վարկատուների հետ քննարկումներ պետք է լինեն: Այդ պատճառով Բրյուսելում է մնացել Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդիս Ցոկալոտոսը , գրում է թերթը:






































