«Ռոմա»-ն բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը համաձայնել է հռոմեական ակումբ տեղափոխվել, որտեղ հանդես է գալիս իր հայրենակից Միրալեմ Պյանիչը:
«Ռոմա»-ն պատրաստ է 15 մլն եվրո վճարել բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ում գործող պայմանագրի ժամկետը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Անգլիայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Էդինը 22 հանդիպում է անցկացրել, 4 գոլ է խփել և գոլային 2 փոխանցում կատարել:








































