Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ կանադացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ հորմոններն են մեղավոր, որ կանայք այդքան շատ են սիրում փող ծախսել: Ավելին՝ նույն հորմոնները պատասխանատու են քաղցրի հանդեպ նրանց հակվածության համար:
Հետազոտությանը մասնակցել է տարբեր տարիքի 59 կին, որոնք 35 օր շարունակ ֆիքսել են այն ամենը, ինչ արել են, այդ թվում նաև՝ կատարած գնումները, պատրաստած սննդատեսակները, իրենց խնամքով զբաղվելը:
Արդյունքում պարզվել է, որ դաշտանային ցիկլի ստանդարտ 8-15-օրյա ժամանակ կանանց ավելի շատ հետաքրքրում է իրենց արտաքինը: Հենց այդ ժամանակ են նրանք ցանկանում գնել գեղեցիկ զգեստ, գեղեցկացնել իրենց: Ավելին՝ հենց այդ ժամանակ նրանք գիտակցաբար սկսում են ավելի քիչ սնվել, իսկ կալորիաների առավելագույն սպառումը բաժին է ընկնում դաշտանային ցիկլի 16-րդ օրը:








































