Երևանի «Փյունիկ»-ը ժամանել է Ստամբուլ, որտեղ կնախապատրաստվի «Մոլդե»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման երկրորդ փուլի հանդիպմանը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երևանյան ակումբը Ստամբուլում կմարզվի մինչև հուլիսի 12-ը, այնուհետև կմեկնի Նորվեգիա, որտեղ հուլիսի 14-ին կանցկացնի «Մոլդե»-ի դեմ առաջին հանդիպումը: Պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց կկայանա Երևանում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ն առավելության է հասել «Ֆոլգորե»-ի նկատմամբ:










































