Հունաստանի ֆինանսների նախարարությունը չի հանել գումարի կանխիկացման սահմանափակումը։ Նախարարությունը հայտնել է, որ երկրի բանկերը փակ կմնան մինչև երկուշաբթի։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
Նշվում է, որ մինչ այդ ժամկետը կպահպանվի նաև օրական 60 եվրոյից ոչ ավելիի կանխիկացման սահմանափակումը։
Աթենքը հուլիսի 9-ից ոչ ուշ եվրոգոտու երկրների առաջնորդներին կառաջարկի բարեփոխումների մանրամասն ծրագիր, որն անհրաժեշտ է ֆինանսական օգնության նոր փաթեթի ստացման համար։











































