Ամերիկյան ոչ կոմերցիոն Consumer Watchdog կազմակերպության իրավապաշտպանները պահանջում են Առևտրի դաշնային հանձնաժողովից քննարկել ԱՄՆ-ում «մոռացության իրավունքի» սահմանման հարցը՝ նման այն իրավունքին, որը կիրառվում է ԵՄ-ում։
Այսպիսով՝ նրանք ցանկանում են Google-ին պարտավորեցնել որոնողական արդյունքների ցուցակից քաղաքացու պահանջով ջնջել հնացած կամ սխալ տեղեկատվությամբ հղումները՝ հայտնում է The Daily Dot-ը։








































