72-րդ Վենետիկյան կինոփառատոնի պաշտոնական ծրագիրը կբացվի Բալտասար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմով։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են։ Սյուժեի հիմքում եղել են դեպի Էվերեստ երկու արշավների մասին փաստաթղթերը։ Այդ արշավների ժամանակ ճանապարհորդները ստիպված են եղել բախվել ուժգին ձնաբքերի և կյանքի համար պայքարի անհրաժեշտության։
Վենետիկյան կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը։ Ֆիլմը լայն վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 24-ին։










































