Monday, 29 06 2026
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը

Հանրային մարտահրավեր. մարդկությո՛ւն գտիր անմարդկայինի մեջ. Ռուբեն Վարդանյան

Սուդանում մոտ 7 մլն մարդ հուսահատ կերպով մարդասիրական աջակցության կարիք ունի՝ դեմ առ դեմ կանգնած լինելով որոշ շրջաններում իրենց կառավարության կողմից ռմբակոծությունների, բռնաբարության և թալանի ամենօրյա սպառնալիքի առջև։ ՄԱԿ-ը դատապարտում է Էրիթրեայի կառավարությանը մարդու իրավունքների խախտումների համար, որոնք հարյուր հազարավոր մարդկանց ստիպել են լքել երկրը։ Սիրիայում բնակչության մոտ կեսը կա՛մ ներքին տեղահանված է, կա՛մ փախել է երկրից։ Սիրիայի հարևան Իրաքն անվտանգ ապաստարան չէ. ԴԱԻՇ-ը համակարգված կերպով ահաբեկում ու սպանում է զանգվածաբար՝ ամեն օր։ Այս մասին The Huffington Post-ում գրում է բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը, որը «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր է։

Այս ողբերգությունները վտանգում են մարդկության հետագա ուղին, նույնիսկ երբ դրանք ոչնչացրել են միլիոնավոր անհատների կյանքեր։ Այն, որ կառավարությունները շարունակում են վայրագություններ իրականացնել ժողովրդի դեմ, որոնց կոչված են պաշտպանել, քաղաքական իրողություն է։ Երբ մարդկության հանդեպ նման հանցանքներն արգելափակվում եմ կամ խափանվում, դա անհատների շնորհիվ է, ովքեր չեն վախենում անել այն, ինչ ճիշտ է՝ նույնիսկ ամենավատ ժամանակներում։

Աննկարագրելի և անսպասելի խիզախության հենց այս պատմությունը սպասում է պատմվելու։ Տարածելով հերոսների պատմությունները՝ մենք մեծարում ենք նրանց և նրանց միջոցով խթանում հավատը բարու ուժի հանդեպ։

Երբ խիզախ, անձնուրաց անհատներն անտեսում են իրենց անվտանգությունն ու հաղթահարում վախերը, նրանք հնարավորություն են տալիս այլոց գոյատևելու և բարգավաճելու։

Մենք սա տեսնում ենք ամեն անգամ և ամեն տեղ։ Նեպալի երկրաշարժի ավերակների մեջ դեռահասը օգնել է փրկել 55 երեխաների մի մանկատնից, որտեղ ինքը մեծացել է։ Էբոլայով վարակված բրիտանացի բուժքույրը, ում հաջողվեց վերապրել, առաջնագիծ վերադարձավ Սիեռա Լեոնեում բուժանձնակազմի կողմից թույլտվություն ստանալուց հետո հնարավորինս արագ՝ նշելով, որ անհամբեր է՝ շարունակելու օգնել մարդկանց Արևմտյան Աֆրիկայում։ Շատ դարֆուրցիներ կան 21-րդ դարի առաջին ցեղասպանության առաջնագծերոմ, ովքեր շարունակում են ռիսկի ենթարկել իրենց կյանքը՝ պաշտպանելու իրենց հարևաններին։

Եվ 1 դար առաջ 1.5 մլն հայերի ցեղասպանության ժամանակ նորվեգացի միսիոներն ապաստան է տվել հայ երեխաներին նույնիսկ իր մանկատան հրդեհումից հետո. իրեն փրկելու համար փախչելու փոխարեն նա մնացել է և միայնակ փրկել հարյուրավոր կանանց ու երեխաների։ Նրա մեկդարյա պատմությունը խոր իմաստ ունի նույնիսկ այսօր։ Երեխաները, որոնց նա փրկել է, այսօր տատիկ-պապիկներ են և երախտապարտ են մնում մի անծանոթ կնոջ, ով նրանց կյանք է տվել։

Նուրել Բեյլերյան անունով հայը նույնպես հիշում է իր ընտանիքի անցյալը երախտագիտությամբ։ Նրա հայրը 1915-ին թուրքական բանակի զինվոր է եղել և կարողացել է նախազգուշացնել ընտանիքին մոտալուտ վտագի մասին։ Նուրելի հայրը միայն իր ընտանիքը չի փրկել։ Երբ հայ աքոսորյալներին տանող գնացքը մոտեցել է, նա ռիսկի է ենթարկել իր կյանքը՝ բացելով վթարային դուռը՝ օգնելու նրանց փախչել, և նրա վերադաս թուրք սերժանտը չի պատժել նրան դրա համար։ Նուրելը նույնպես երախտապարտ է. «Նույնիսկ այսօր ես հաճախ մտածում եմ այդ թուրք սերժանտի մասին։ Նա շատ կյանքեր է փրկել, ովքեր այլ կերպ գոյատևել չէին կարող։ Մենք պետք է պատմենք նրա և նրա նման մարդկանց պատմությունները»։

Մեր «100 կյանք» (100 LIVES) կազմակերպությունը ստեղծվել է այս նպատակով։ Մենք կարիք ունենք լսելու ավելի շատ այսպիսի պատմություններ, և մենք պետք է ճանաչենք և խրախուսենք ավելի շատ հերոսների։ Նրանք տալիս են հույս և կյանք։ Նրանք հիշեցում են առ այն, որ յուրաքանչյուր ոք կարող է շոշափելի գործողություն իրականացնել՝ օգնելու բժշկել մարդկային տառապանքները։

Մեծարելու և երախտագիտություն հայտնելու համար նրանց, ովքեր գործել են ի դեմս անբնական վտանգի, և որպես հանրային մարտահրավեր՝ բացահայտելու և կիսելու արթուն, իրազեկ և հաշվետու մարդկության նման պատմությունները՝ մարտին մենք հիմնադրել ենք «Ավրորա» մրցանակը՝ մարդկությանն արթնացնելու համար։ Այս նոր, գլոբալ մրցանակն ամեն տարի կշնորհվի անհատի կամ խմբի, որն առերեսվել է ծայրահեղ դժվարության, սակայն շարունակել գործել, որովհետև այլոց կյանքը վտանգի մեջ է եղել։

Հաղթողը կպարգևատրվի 100 հազար դոլար մրցանակով, ինչպես նաև 1 լն դոլար պարգևավճար կտրամադրվի բարեգործական կազմակերպության, որով ոգեշնչված է նրանց աշխատանքը։

Այսպիսով՝ այս մրցանակը և´ անցյալի, և´ներկայի մասին է, որը մեծարում է ակնառու զոհաբերության և գործողության անհատական օրինակները՝ միևնույն ժամանակ մարդասերների համայնքների դաստիարակմամբ աջակցելով շարունակական նվիրմանը։ Մրցանակը դարձել է կածան դեպի վճռականություն, քաջություն և կարեկից մարդկության ապագա գործողությունների ապահովում։

Օգնեք գտնելու և մեծարելու թաքնված պատմությունները բացառիկ խիզախության, որը փոխել է կյանքեր, և իհարկե, պատմության ընթացքը մի քանիսի կամ շատերի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում