«Եվրատեսիլ» ամենամյա երաժշտական մրցույթը 2016 թ. տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաքում՝ «Գլոբեն» արենայում: Այս մասին հայտնում է մրցույթի կազմակերպիչը՝ СВТ հեռուստաալիքը:
«Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքին հավակնել են 3 արենա՝ «Գլոբենը» Ստոկհոլմում, «Սկանդինավիումը» Գյոթեբորգում և «Սաաբը» Լինչյոփինգ քաղաքում:
Մրցույթի հնարավոր վարողների թվում արդեն նշվում են Մոնս Զելմերլյովը և հոլիվուդյան դերասան, շվեդ Դոլֆ Լունդգրենը:
Շվեդիային այս տարի «Եվրատեսիլում» հաղթանակ բերեց Մոնս Զելմերլյովը Heroеs երգով:









































