ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը «որսում» է Լատինական Ամերիկայի հաղորդագրությունների 98%-ը։ Այս մասին հայտարարել է սկանդալային հռչակ ունեցող WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը՝ փոխանցում է չիլիական Mostrador պարբերականը։
Ասանժը նաև ընդգծել է Google և Facebook ընկերությունների դերը տեղեկատվության «որսում» ԱԱԳ-ին ցուցաբերած օգնության մեջ։
«Դրանք ֆիզիկապես գտնվում են ԱՄՆ-ում՝ նրանց իրավասության տակ»,- ասել է Ասանժը՝ նշելով, որ քրեական օրենդրությամբ նրանց ստիպում են հանձնել տվյալները, որոնք նրանք հավաքում են։






































