Friday, 19 06 2026
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Արամ Աթեշյանը Սիրիայից եկած փախստականների ճամբարում հանդիպել է հայ ընտանիքների հետ

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ այցելել է Շանլըուրֆա նահանգ, որի Սուրուչի շրջանում սիրիացի փախստականների համար կառուցված է վրանային ճամբար, որում գտնվում է 35.000 մարդ: Ընդգծվում է, որ դա Թուրքիայի ամենամեծ վրանային ճամբարն է:

Աթեշյանը հանդիպել է Սուրուչի շրջանի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչիի հետ, որը նրան իրազեկել է փախստականների ճամբարում տիրող վիճակի մասին: Իր ելույթում Աթեշյանը հայտարարել է. «Թուրքիան զոհողությունների է դիմում բոլորի համար: Նա տանիք է տվել բոլորին՝ չկիրառելով կրոնական, ռասայական, դավանաբանական խտրականություն»:

Աթեշյանը վրանային ճամբարում հանդիպել է Սիրիայի Քոբանի քաղաքից Սուրուչ ժամանած և ապաստանած հայ ընտանիքի՝ Թովմասյանների հետ: Աթեշյանի խոսքով՝ Սիրիայից այդ վրանային ճամբար է եկել 3 հայ ընտանիք՝ բաղկացած 18 անդամից, և որ իրենք ցանկացել են տեսնել ու լսել նրանց, ծանոթանալ նրանց վիճակին:

Աթեշյանը բնական է համարել, որ Սուրուչի ճամբար է ժամանել առաջին հերթին հայերի համար՝ հավելելով, որ իրենք մտածում են, թե ինչ կարելի է անել երեխաների համար: Աթեշյանը գոհունակություն է հայտնել փախստականներին Թուրքիայի ցուցաբերած մոտեցումից. «Եվս մեկ անգամ հասկացա Թուրքիայի Հանրապետություն պետության մեծությունը»:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին հաղորդվեց, որ ԴԱԻՇ-ի զինյալները Քոբանիում հայ են սպանել: Քոբանիում սպանված հայի եղբայր Հակոբ Թովմասյանը «Ռադիկալ» թերթին հայտնել էր, որ ԴԱԻՇ-ի հարձակումից հետո Քոբանիի 8 հայ ընտանիքներից մեկն ապաստանել է Ուրֆայում, մյուսը՝ Հաթայում, մեկ ուրիշը՝ Հալեպում, իսկ անձնագիր ունեցող երկու ընտանիք տեղափոխվել են Հայաստան: Մնացյալ երեք հայ ընտանիքներն ապաստանել են թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Թուրքիայի Սուրուչի շրջանի գաղթականների վրանային ճամբարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում