Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Armani Prive նորաձևության տան աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը: Շոուին ներկա են եղել Նաոմի Ուոթսը, Ջոն Լեջենդը և այլք՝ գրում է Spletnik.ru-ն:
Մաեստրո Արմանին նշել է, որ նոր հավաքածուն ստեղծելիս ձգտել է արտահայտել իր ստեղծագործական ուղու սկիզբը՝ օգտագործելով գունային համարձակ երանգներ և տարբեր գործվածքներ:
Հավաքածուն իսկապես անսովոր է եղել Armani Prive-ի համար՝ թավշե և մետաքսե հագուստները հագեցած են եղել կապույտ, լազուրե և մետալիկ կանաչ գույներով:
































































