Նավթի համաշխարհային գները կայունացումից հետո նորից ընկնում են: Այդ մասին վկայում են Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն:
Մասնավորապես ժամը 18.10 տվյալներով՝ Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն ընկել են 2,17%-ով և վաճառվում են մոտ $55,48 մեկ բարելի դիմաց: Միևնույն ժամանակ WTI մակնիշի նավթի գինը ընկել է 3,18%-ով՝ դառնալով $50,86 մեկ բերելի դիմաց:
Նավթի գնի վրա ազդում են հունական ճգնաժամը և իրանյան միջուկային ծրագրի շուրջ ձգձգվող բանակցությունները:











































