Հունաստանն առայժմ նոր առաջարկներ չի ներկայացրել վարկատուներին և պատրաստվում է պետպարտքի խնդրի լուծման վերաբերյալ կոնկրետ միջոցները հրապարակել հուլիսի 8-ին: Այս մասին հայտնում է The Gardian-ը:
«Պաշտոնական աղբյուրի հաղորդմամբ՝ Եվրագոտում Հունաստանը նոր ծրագիրը վաղը (հուլիսի 8-ին) կներկայացնի»,- նշում է պարբերականը:
Աթենքի կողմից նոր ծրագրի ներկայացնելուն սպասում են երեքշաբթի օրը Բրյուսելում Հունասատանի հարցով անցկացվող Եվրախմբի արտահերթ հանդիպման մասնակիցները:











































