Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակադեմիկոս Ե. Կ. Ֆյոդորովի ավան Երկրաֆիզիկայի ինստիտուտի մասնագետները հուլիսի 6-ին Արեգակի վրա գրանցել են M դասի երկու բարձր բռնկում: Այդ մասին նշված է ինստիտուտի տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ Արեգակի վրա ֆիքսվել են նաև С դասի բռնկումներ: М դասի առաջին բռնկումը գրանցվել է մոսկովյան ժամանակով ժամը 11.44-ին և տևել է 35 րոպե, իսկ երկրորդ բռնկումը՝ ժամը 23.40-ին և տևել է 18 րոպե: Գիտնականներն ակնկալում են, որ հուլիսի 8-ին արեգակի վրա կգրանցվի բռնկումների չափավոր ակտիվություն:








































