Կանադայում երիտասարդը օդ է բարձրացել «Վինի-Թուխ» մուլտֆիլմի գլխավոր հերոսի նման: Նա թռել է փուչիկների կապոցով: Թռչող կանադացին 150 փուչիկ լցրել է հելիումով և դրանց օգնությամբ թռել, հայտնում է Calgary Sun պարբերականը:
Համարձակը վայրէջք կատարելու համար պարաշյուտ է օգտագործել: Նա վայրէջք է կատարել ուղիղ ոստիկանների ձեռքերի մեջ:
26-ամյա Դեն Բորիան պարբերականին ասել է. «Դա հրաշալի էր, դա ամենազվարճալին էր, ինչ ես երբևէ արել եմ: Առաջին 200 ֆուտը սարսափելի էր. ես չգիտեի՝ արդյոք փուչիկներն ինձ կպահեն»:
Ոստիկանությունը կանադացու արարքը չի գնահատել. այնտեղ նրա արածն անվանել են անպատասխանատու և վտանգավոր:
Կանադացուն ձերբակալել են օրինախախտում կատարելու համար, որը կյանքի համար վտանգ է ստեղծել:
Շուտով նրան 500 դոլար գրավի դիմաց ազատ են արձակել: Դատարանը նրա գործը կքննի հուլիսի 13-ին:








































