Էնրիկե Իգլեսիասի մայրը՝ Իզաբել Փրեյսլերը, ընտանիքից բաժանել է պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսային: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով արևմտյան մամուլին: 79-ամյա տղամարդը լքել է կնոջը, որի հետ ապրել է 50 տարի, հանուն 64-ամյա հեռուստահաղորդավարուհու:
«Բավական է, հիմա ես գիտեմ՝ ինչ է երջանկությունը: Եվ ինձ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել»,- ասել է Լյոսան իր երեխաների մորը՝ նշում է պերուական հեռուստատեսությունը:
Խուլիո Իգլեսիասի նախկին կինը երբեք չի տառապել տղամարդկանց ուշադրության պակասից: Նա 3 անգամ ամուսնացած է եղել, 5 երեխա ունի:
Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան 2010թ. գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է:










































