Monday, 29 06 2026
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը

Արեշում կատարված սպանությունը բացահայտվել է. հայտնի է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 6-ին Նոր Արեշում 56-ամյա Վաղարշակ Ասոյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։

Սեղմ ժամկետում ձեռնարկվել են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախքաննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննության են ենթարկվել հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի 89 NL 888 հերթական համարանիշի ավտոմեքենայով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այն շահագործվում է Երևան քաղաքի բնակիչ Գագիկ Ղանդիլյանի կողմից: Վերջինիս հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, սահմանափակվել է վերջինիս ելքը ՀՀ-ից:
06.07.2015թ. ժամը 18.05-ին Բավրա» սահմանային անցակետից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Գագիկ Վեսպանսիոնի Ղանդիլյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք և հայտնել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգի և «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը։

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝ կասկածյալի մատնանշած վայրում հայտնաբերվել է «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան, իսկ սրահում՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, և 20 փամփուշտ:

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում