Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում մեկնարկել է ռուս զինվորականների մարտական պատրաստության հանկարծակի ստուգումը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նրա հաղորդմամբ՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) հանձնաժողովը ՀՌՕ-ի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստության հանկարծակի ստուգմանը:
Տագնապի ազդանշանով ոտքի հանված ստորաբաժանումների գործողություններին հետևելու են «Նավոդչիկ 2» անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Ստուգումն առնչվելու է Էրեբունու ավիացիոն զորամասին և Գյումրու ռազմակայանին:








































