ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մուսուլմանների հետ համագործակցության հույս ունի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Անհրաժեշտ է համագործակցել ողջ աշխարհի մուսուլմանական համայնքների հետ»,- հայտարարել է նա՝ Պենտագոնում հանդես գալով ԴԱԻՇ-ի վերաբերյալ հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ մուսուլմաններից է կախված ահաբեկչությանն աջակցելուց հրաժարվելը։
ԴԱԻՇ-ի դիրքերը իրական թուլացում են ապրել՝ ասել է նա՝ նշելով, որ ԴԱԻՇ-ն Իրաքում կորցրել է զավթված բնակավայրերի ¼-ը, իսկ Սիրիայում՝ Քոբանին և այլ քաղաքներ։











































