Ապրիլի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժին է դիմել 34-ամյա Արման Շ.-ն և հայտնել, որ ապրիլի 1-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան ապակին կոտրելով, իր տնից գողացել են «ԴՎԴ» նվագարկիչ, 18 սկավառակ, շախմատ և խոհանոցի սպասք` պատճառելով շուրջ150.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 14-ամյա մի պատանի, որը ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:







































