Հունաստանի ԱԳՆ ղեկավարի նախկին տեղակալ Էվկլիդիս Ցոկալոտոսը նշանակվել է այդ երկրի ֆինանսների նոր նախարար: Այս մասին հայտնում է հունական Sky հեռուստաալիքը:
Հուլիսի 6-ին Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել: Նա նշել է, որ «եվրոգոտու որոշ անդամներ ֆինանսների նախարարների նիստերում իր ներկայությունը համարել են անցանկալի»: «Այդ պատճառով ես լքում եմ ֆինանսների նախարութությունը»,- նշել է Վարուֆակիսը:
ԱԳՆ-ում Ցոկալոտոսը զբաղվել է միջազգային տնտեսական կապերով:










































