ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումների համատեքստում կազմակերպվել է խորհրդանշական հեծանվավազք, որը նաև տեղ է գտել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրում: Թվով 25 երևանցի հեծանվորդների երթուղին սկսվել է մայրաքաղաքի Արգիշտի փողոցից:
Հեծանվորդները հընթացս անցել են նաև Մաշտոցի պողոտայով, Կորյուն, Աբովյան փողոցներով, երկու շրջան կատարել են Հանրապետության հրապարակում և երթուղին ավարտել Արգիշտի փողոցում:








































