Շատերին թվում էր, որ չնայած Google-ի ղեկավարության հավաստիացումներին՝ Google Glass-ի վաճառքի դադարեցման հետ ոչ միանշանակ վերաբերմունք առաջացրած սարքի պատմությունն ավարտվել է։ Սակայն Մաունթին-Վյուում խոսում են նոր սարքի մասին, որն աշխատում է համանման սկզբունքով։
Այդ մասին տեղեկությունը Droid Life պարբերականի հեղինակները պեղել են ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի տվյալների բազայում։
Google-ը ներկայացրել է փաստաթղթեր ինչ-որ անանուն սարքի սերտիֆիկացման համար։ Այն նկարագրված է աղոտ՝ որպես անլար GG1 անվանումով սարք՝ Bluetooth LE-ով և Wi-Fi-ով։









































