Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ հարցներ Խոսրով Հարությունյանից…

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը համաձայն չէ տեսակետներին, թե ընդդիմություն-իշխանություն խորհրդարանական բանակցությունները տապալվել են, դա այդպես է առերևույթ, բայց սպառված չեն հնարավորությունները, որ խորհրդարանը կդառնա քաղաքական բանավեճի ամբիոն: «Ի՞նչ ունենք ընտրությունների արդյունքում, եթե մի պահ վերանանք քաղաքական երթերից և փորձենք փաստերի վրա խոսել. կարող ենք ասել, որ ժողովրդավարական զարգացումների, ժողովրդական մտածելակերպի առումով ունենք հետաքրքիր արձանագրումներ. որքան էլ փորձում է ընդդիմությունը բողոքարկել քվեարկության արդյունքները, փաստերով և միջազգային կառույցների գնահատմամբ՝ դրանք մեկ քայլ առաջ են, այսինքն հանրության իրական հայելապատկերն էին: Կարևոր է, որ չունենք երկփեղկված հանրություն, այդ թշնամությունն ու խորթությունը, ինչպես նախորդ ընտրություններում էին, չկա երբ իրար թշնամացան ընկերները: Ունենք քաղաքական փխրուն ձեռքբերումներ, որի պահպանման համար բոլոր դերակատար ուժերը պատասխանատու են»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է Խոսրով Հարությունյանը և հավելել, որ ցույցերն ու երթերը քաղաքական որևէ ուժի դիրքորոշումը հանրությանը ներկայացնելու ձև են, բայց չի կարծում, որ դրանով կվտանգեն ձեռքբերումները:

«Ես այն կարծիքին եմ, որ իշխաւթյունը չի փորձում սադրել, դրդել ընդդիմությանը այնպիսի քայլերի, որ կսրեն իրադրությունը: Իշխանությունը պատասխանատու վարքագիծ է դրսևորում»,- ասել է Խոսրով Հարությունյանը։ Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի բառապաշարի կոշտացմանը՝ ելույթից ելույթ, համարում է, որ դա կրքերը բորբոքվելու հետևանք է. «Կրքերը բորբոքվում են, մի երկու բան էլ ավել է ասում»:

ՀՀԿ խմբակցության անդամը բավարարված է այս ընտրությունների արդյունքներով, ոչ թե այն պատճառով, որ անկախութան տարիներին և վերջին տարիներին դերակատար գործիչը հաջողություն ունեցավ, այլ որ ընդդիմությունը լուրջ քաղաքական հենարան է ունենում՝ ի դեմս 540 հազար ընտրողի: Այլ հարց է, թե ինչպես արդյունավետ կօգտագործի ընդդիմությունը այդ ռեսուրսը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ Խոսրով Հարությունյանի, պետք է փորձի ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների նոր մակարդակ ապահովել, այլ ոչ թե ցանկացած գնով հասնել իշխանության: Ընդդիմությունը պետք է կարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա և մղել փոփոխությունների: «Բոլոր նրանք, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, կողմ են փոփոխությունների, խնդիրների լուծումը չեն տեսնում Սերժ Սարգսյանի մեջ: Սերժ Սարգսյանին ձայն տվածներն էլ են սպասում արմատական փոփոխությունների: Մոտ 1,5 միլիոն մարդ սպասում է արմատական փոփոխությունների»,- ասել է Խոսրով Հարությունյանը: Նա նշել է, թե բոլորը մեղադրում են Սերժ Սարգսյանին, որ չի կատարել խոստումների մի մասը՝ հաշվի չնստելով այն հանգամանքի հետ, որ եղավ Մարտի 1 և ֆինանսատնտեսական ճգնաժամ: Խոսրով Հարությունյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը աշխարհի համար ընդունելի քաղաքական գործիչ է, այնինչ հայտնի չէ, թե որն է Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը: Րաֆի Հովհաննիսյանը հանգամանքների բերումով հասել է ալիքի կատարին և այժմ գտնվում է իր քաղաքական կենսագրության ամենապատասխանատու փուլում:

Եթե «Ժառանգության» առաջնորդը խորհուրդ հարցներ Խոսրով Հարությունյանից, ինքը խորհուրդ կտար նստել բանակցությունների սեղանի շուրջ և մշակել քաղաքական օրակարգը և խնդիրների լուծման «ճանապարհային քարտեզը»: Այդ հնարավորությունը կարող էր նա չունենալ ընտրություններից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում