ԱՄՆ Սպիտակ տունը ներկել են ծիածանի գույներով: Այդպես ԱՄՆ նախագահի վարչակազմը ողջունել է երկրի Գերագույն դատարանի որոշումը՝ օրինականացնել միասեռ ամուսնությունները բոլոր 50 նահանգներում: Այսուհետ ոչ ավանդական սիրո կողմնակիցները կարող են իրենց հարաբերություններն օրինականացնել երկրի ցանկացած տարածքում: Նախաձեռնությանն աջակցել է 5 դատավոր, դեմ է հանդես եկել 4-ը, հայտնում է vesti.ru-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ որոշումն անվանել է պատմական, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Նա ասել է, որ ԱՄՆ-ը քայլ է կատարել հավասարությանը և հանդուրժողականությանն ընդառաջ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իր հերթին, հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կձգտեն միասեռ ամուսնությունների օրինականացման նաև մյուս պետություններում:










































