«Բոկա Խունիորս»-ի պաշտոնական կայքը հաստատել է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսի առաջիկա տեղափոխությունը: Նշվում է, որ գործարքի բոլոր մանրամասները համաձայնեցված են: Հարձակվողն արգենտինական ակումբին կմիանա Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո:
«Տևեսը գերազանց մարզավիճակում է և նրա վերադարձը հիանալի նորություն է «Բոկա Խունիորս»-ի երկրպագուների, ինչպես նաև ընդհանուր առմամբ արգենտինական ֆուտբոլի համար:
Կարոլսի տեղափոխությունը կհզորացնի թիմի առանց այդ էլ որակյալ կազմը»,- «Բոկա Խունիորս»-ի պաշտոնական կայքը մեջբերում է ակումբի նախագահ Դանիել Անխելիսին:
Հավելենք, որ Տևեսի շնորհանդեսը կկայանա հուլիսի 6-ին կամ 7-ին:










































