ԱՄՆ Նյու Յորք նահանգի խիստ ռեժիմի բանտից փախած մարդասպաններից Ռիչարդ Մեթին ոստիկանության աշխատակիցները գնդակահարել են: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեթին ոստիկանության աշխատակիցները ծանր վիրավորել են:
Հիշեցնենք, որ կալանավորները Նյու Յորք նահանգի Քլինթոն շրջանի բանտից փախել են հունիսի սկզբին: Նշվում է, որ 150 տարվա ընթացքում դա բանտից առաջին փախուստն էր:










































