Berlin 24 պորտալի փոխանցմամբ՝ Բեռլինի Նոյկելն շրջանի գիշերային խանութի հավաքարարը կարողացել է զինված թալանչիներին վռնդել փոշեծծիչի օգնությամբ: Երկու դիմակավոր անձինք մուտք են գործել խանութ և սպառնացել են ատրճանակներով՝ պահանջելով հանձնել դրամարկղի գումարը:
59-ամյա գերմանուհին այդ ժամանակ զբաղված է եղել խանութը մաքրելով: Նա չի կորցրել իրեն և փոշեծծիչը միացրած վիճակում շրջել է թալանչիների ուղղությամբ, որոնք հանկարծակիի են եկել և փախուստի դիմել: Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ չարագործները հարկադրված են եղել ձեռնունայն փախչել:








































