Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» պատրաստ է մասնակցել Իրանում մշակվող նախագծերին, ինչը պետք է տեղի ունենա որոշակի պայմանների ապահովման դեպքում:
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը: Ավելի վաղ «Գազպրոմը» մասնակցել է «Հարավային Փարս» գազային հանքավայրի հետ կապված նախագծին:
Ընդգծվում է, որ ընթացիկ տարվա մայիսի սկզբին Իրանում անցկացված նավթագազային խոշորագույն ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի 30 երկրի ընկերություններրի մոտ 1500 ներկայացուցիչներ:











































