Meddaily-ի փոխանցմամբ՝ Քորքի համալսարանական քոլեջի գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ կեսարյան հատումը աուտիզմի ռիսկը 23 տոկոսով մեծացնում է: Սակայն տվյալների կրկնակի վերլուծությունը ցույց է տվել, որ այդ վիրահատությունը կապված չէ աուտիզմի սպեկտրի (ASD) խանգարման հետ:
Մասնագետները ուսումնասիրել են ավելի քան 13.400 զույգ եղբայրների ու քույրերի, որոնցից մեկն ունեցել է «աուտիզմ» ախտորոշումը: Պարզվել է, որ կեսարյան հատումը չի բարձրացրել աուտիզմի ռիսկը: Մասնագետները ենթադրում են, որ խնդիրը անհայտ գենետիկ կամ բնապահպանական գործոնի մեջ է:







































