«Բարսելոնա»-ի նախագահի թեկնածու Ժոան Լապորտան հայտարարել է, որ իր ծրագրերի մեջ չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերումը:
«Դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման շուրջ լուրե՞րը: Ես հիանալի հարաբերությունների մեջ եմ նրա գործակալի հետ, բայց մենք չենք էլ մտածել չենք էլ մտածել Դի Մարիային «Բարսելոնա» հրավիրել»,- Marca-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը:
Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը հայտարարել էր, թե չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Սակայն լրատվամիջոցները հակառակն են պնդում և նշում են, որ «կարմիր սատանաներ»-ը 75 մլն եվրո են պահանջում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:








































