Psych Central-ի փոխանցմամբ՝ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ մասնագիտություններ, որոնք կապված են գիտության, տեխնոլոգիաների և մաթեմատիկայի հետ, ընտրում են հիմնականում տղամարդիկ: Սակայն տղամարդիկ հաճախ գերագնահատում են իրենց մաթեմատիկական ունակությունները:
Այդ մասին են վկայել երկու անկախ հետազոտություններ: Դրանցից առաջինին մասնակցել է 122 աշակերտ, իսկ երկրորդին՝ 184 կամավոր: Նրանք կատարել են մաթեմատիկական թեստեր, որոնք էլ հանգեցրել են նման արդյունքների: Գիտնականները նկատել են, որ երկու հետազոտություններին մասնակցած տղամարդիկ հակված են գերագնահատելու իրենց ունակությունները:
Իսկ ահա կանայք բավական ճշգրիտ կանխատեսել են իրենց արդյունքները: Կանայք, որոնք մինչև հետազոտությունն ունեցել են մաթեմատիկական առաջադրանքների լուծման դրական փորձ, սովորաբար նույնպես գերագնահատել են իրենց մաթեմատիկական ունակությունները: Դրական փորձը շատ կարևոր դեր է խաղում:










































