Զանգվածային անկարգություններն անընդունելի են ժողովրդավարության պայմաններում: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ մեկնաբանելով հինգշաբթի օրը Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիաները:
«Զանգվածային անկարգությունները և ավտոմեքենաների ոչնչացումներն անընդունելի են ժողովրդավարության պայմաններում, որով ապրում է Ֆրանսիան: Դրանք վտանգավոր են ոչ միայն քաղաքացիների, այլև երկրի իմիջի համար»,- ընդգծել է նա:
Օլանդը լիովին խրախուսել է Ֆրանսիավի իրավապահների կոշտ գործողությունները: «Ոստիկանությունն իր գործն է արել: Անկարգություններում երբեք ոստիկանությունը մեղավոր չի լինում»,- ասել է նա:










































