Monday, 15 06 2026
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը

Ադրբեջանում հայտնաբերել են խորհրդային ծագում ունեցող անծանոթ զինամթերք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում գտնվող նախկին խորհրդային բանակից մնացած ռազմաբազաներից մեկում հայտնաբերվել է այնպիսի զինամթերք, որին մինչ այդ չէին հանդիպել Ադրբեջանում: Խոսքը Բաքվի շրջանի Գյուզդեկ ավանում գտնվող ռազմաբազայի մասին է:

Այդ զինամթերքը հայտնաբերել է Գյուզդեկի ռազմաբազայի տարածքի մաքրմամբ զբաղվող Ֆիզուլի Նամազովը, ով դեպքի կապակցությամբ նշել է.

«Մենք այս պահեստում հայտնաբերել ենք այնպիսի զինամթերք, որին ցայժմ չէինք հանդիպել Ադրբեջանի տարածքում: Դա բարդացնում է մեր աշխատանքը և մեծացնում վտանգը: Այդ զինամթերքը տարբերվում է իր յուրահատկությամբ և հիմնականում նախատեսված է դիվերսիոն գործողությունների համար: Ամենից շատ դրանում հանդիպում է С4 տիպի պայթուցիկ:

Արդեն իսկ մաքրման աշխատանքներ են իրականացվել խորհրդային ժամանակներում պայթեցված 22 զինապահեստներից 18-ում: Մնացած 4-ում շարունակվում են աշխատանքները: Հեռակառավարվող ռոբոտների օգնությամբ զինամթերքը դուրս է բերվում զինապահեստներից և փոխադրվում հրաձգարաններ, ուր և պայթեցվում է: Վնասազերծվել է 10.852 ական»:

Նշվում է, որ Ադրբեջանի տարածքը լքելիս խորհրդային բանակը պայթեցրել է Գյուզդեկի ռազմաբազան, որը հիմնականում նախատեսված է եղել հատուկ գործողությունների համար: Խորհրդային ժամանակներում այնտեղ նախապատրաստություն են անցել ԽՍՀՄ հանդեպ բարյացակամ տրամադրված Մերձավոր Արևելքի երկրների հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը ստացել է 436 տանկ, 558 հետևակի զրահամեքենա, 388 հրանոթային համակարգ, 63 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում