Փարիզը կարող է քաղաքական ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին և Ջուլիսն Ասանժին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրային:
«Ես չեմ զարմանա, եթե Ֆրանսիան որոշի ապաստան տրամադրել Սնոուդենին և Ասանժին: Նման հնարավորություն գոյություն ունի»,- ասել է նախարարը:
Նա նաև հավելել է, որ տվյալ հարցի լուծումը գտնվում է երկրի վարչապետի և նախագահի իրավասության ներքո:







































