Wednesday, 01 07 2026
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարները քննարկել են Ռիգայի գագաթաժողովի արդյունքները

Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների հանդիպումը
Հունիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև հաճախակի փոխայցերը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը և վկայում հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Զաորալեկն իր հերթին նշել է, որ Չեխիայի Հանրապետությունը Հայաստանը համարում է արժեքավոր բարեկամ և կարևոր գործընկեր, կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումն ու ամրապնդումը, և իր այցելությունը հենց այդ նպատակն է հետապնդում:

Երկուստեք ընդգծվել է, որ վերջին տարիներին հայ-չեխական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերություններում առկա բարձր մակարդակը պայմանավորված է նաև Պրահայում և Երևանում դեսպանությունների նպատակաուղղված և հետևողական աշխատանքով։

Բանակցություններին անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ակտիվ միջխորհրդարանական համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրամիություն փոխգործակցության, Ռիգայի գագաթաժողովի արդյունքների շուրջ։ Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստան-ԵՄ նոր իրավական հենքի ձևավորման շուրջ բանակցությունների և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում ամբողջ աշխարհում անցկացվող ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակեց նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ապրիլին ընդունված բանաձևը, Չեխիայում կազմակերպված տասնյակ միջոցառումները։

Կողմերն անդրադարձել են մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամին, մերձավորարևելյան զարգացումներին։

Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա են գտնվել Չեխիայի դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում