Պակիստանի հարավ-արևմուտքում ավելի քան 1 000 մարդ դարձել է անոմալ շոգի զոհ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաշտոնական տվյալներով՝ ամենաշատ զոհեր եղել են Կարաչի քաղաքում: Մոտ 40 000 մարդ այնտեղ դիմել է բուժօգնության համար՝ ջերմային կամ արևային հարվածներից հետո:
Անսովոր բարձր ջերմաստիճանը՝ մոտ 45 աստիճան Ցելսիուս, հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման՝ երկրի մի շարք շրջաններում, ինչը, իր հերթին, հանգեցրել է շենքերում ջրամատակարարման և օդափոխության համակարգերի անջատման:
Պակիստանի վարչապետի հրահանգով բանակային ստորաբաժանումները օգնության լրացուցիչ կետեր են ստեղծում տուժածների համար:











































