Georgia Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնը կարող է բացվել մինչև սեպտեմբեր: Այդ մասին այսօր ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ադրիան Բրեդշոուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վախթանգ Կապանաձեն:
«Ներկայումս աշխատանքներ են տարվում, շատ բան արդեն իսկ արված է: Մենք փորձում ենք անգամ գերազանցել պլանը, որը նախատեսում է մինչև սեպտեմբերի վերջ կենտրոնի բացում: Մենք չենք խախտի ժամկետները, եթե ոչ հակառակը՝ այդ կենտրոնը կբացենք ավելի շուտ»,- ասել է նա:
Բրեդշոուն իր հերթին հայտարարել է, որ տվյալ կենտրոնի կառուցումը դաշինքի և Վրաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունների գոյության մասին ցուցիչ է:









































