Փարիզի տաքսիստների գործադուլը քաղաքում լուրջ խցանումներ է առաջացրել, արգելափակվել են Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի տերմինալներ տանող ճանապարհները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Տաքսիստները բողոքում են անօրինական տաքսի վարողների և ամերիկյան Uber առցանց ծառայության դեմ։
Ցուցարարներն արգելափակել են ճանապարհները դեպի օդանավակայանի մի քանի տերմինալներ։ Ավիաուղևորները ստիպված են ճամպրուկներով մինչ տերմինալները հարյուրավոր մետրեր քայլել։
Օրլի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է մասնավոր տաքսու վարորդներից մեկին, որը փորձել է արցունքաբեր գազով նռնակ նետել։












































