Բաղդադը կհակազդի Իրաքի տարածքում սիրիական հակամարտության տարածման ցանկացած փորձի,- հայտարարել է Իրաքի վարչապետի մամլո քարտուղար Ալի Մուսաուին:
Նրա խոսքերով՝ երկուշաբթի Սիրիայի հետ սահմանակից իրաքյան Անբար նահանգում 48 սիրիացի զինվորականներ և պետծառայողներ են սպանվել:
«Դա հաստատում է մեր մտավախությունները համակարտությունը Իրաք տեղափոխելու որոշ անձանց փորձերի առնչությամբ, սակայն մենք ամեն գնով և ողջ ուժով կհակազդենք այդ փորձերին»,- Մուսաուիի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը:
Անցած ուրբաթ շուրջ 65 սիրիացի զինվորականներ և Սիրիայի վարչակազմի ներկայացուցիչներ հատել էին իրաքյան սահմանը և հանձնվել Իրաքի իշխանություններին այն բանից հետո, երբ գրոհայինները զավթել էին սահմանային հսկիչ անցակետը: Երկուշաբթի Իրաքի իշխանությունները որոշել են փախչողներին հետ ուղարկել: Ճանապարհին նրանց ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել: