Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնացի աստղագետները NGC 1097 պարույրաձև գալակտիկայի կենտրոնում հայտնաբերել են գերծանր սև խոռոչ: NGC 1097 գալակտիկան գտնվում է մեր մոլորակից 47 միլիոն լուսատարի հեռավորության վրա:
Երկիր մոլորակից այդչափ հեռու գտնվելը հնարավորություն չի տալիս նրա կենտրոնում գտնվող սև խոռոչը «կշռել» նրա շուրջ գտնվող աստղերին հետևելու միջոցով: Աստղագետները հաշվարկներն արել են Չիլիի ALMA աստղադիտարանի ատղադիտակների միջոցով և պարզել են, որ այդ սև խոռոչը 35 անգամ ավելի ծանր է մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչից: Այն իր քաշով հավասար է 140 միլիոն Արեգակի զանգվածին:






































