«Ատլետիկո»-ն մերժել է «Չելսի»-ի առաջարկը` թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի շուրջ: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Գրիզմանի տրանսֆերի դիմաց, ինչպես նաև առաջարկել Մոհամեդ Սալախի իրավունքները, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինա»-ում:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Գրիզմանը 53 հանդիպում է անցկացրել մադրիդցիների կազմում, 25 գոլ է խփել և գոլային 1 փոխանցում կատարել:







































