Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ակումբի ղեկավարների հայտնել է, որ ցանկանում է հեռանալ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին: Սակայն վերջինս 10 մլն է պահանջում:
The Guardian-ի տեղեկությունների համաձայն` Ռամոսը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան այլ ակումբում շարունակել և «Ռեալ»-ի ղեկավարներին խնդրել է ուսումնասիրել «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի կողմից ստացված առաջարկը:


































